23.11.2024
Մուտանտների «հիբրիդային բաստիոնը»
prev Նախորդ նորություն

ՀՀ բոլոր ղեկավարներն էլ ասել են, որ գրավված տարածքները վերադարձվելու են, ի՞նչ աղմուկ է

Երեկ հակառուսների աստեղային ժամն էր: Լավրովն ասել է՝ "օկուպացված տարածքներ ...", ինչքան չքաղաքագետ կար հայտնվեցին էկրաններին: Ուղղակի ծիծաղելի է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:


"Հակամարտության երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ միաբերան ասել են, որ Ղարաբաղի շուրջ գրավված տարածքների նկատմամբ պահանջներ չկան, դրանք վերադարձվելու են հակամարտության կարգավորման արդյունքում: Հիմա Լավրովն ի՞նչ նորություն էր ասել, որ հակառուսականններն այդպես փոթորկվել են:

Այս չքաղաքագետ գրանտակերները հինգերորդ շարասյուն են անվանում նրանց, ովքեր իսկապես մտահոգ Հայաստանի և Արցախի հայության ապագայով ուղղակի փորձում են հասկացնել, որ Թուրքիա/Ադրբեջան երկու հզոր թշնամիների արանքում ոչնչացման վտանգի տակ գտնվող Հայաստանին ու Արցախին մի նոր թշնամի մի ավելացրեք, վերջ տվեք այդ հիստերիային, Ռուսաստանի դեմ պատերազմող եվրոդիտորդները սոսկ դիտորդներ են և ուրիշ ոչինչ, նրանք հարց լուծող չեն, մի նպաստեք թշնամիների մերձեցմանը Ռուսաստանի հետ, որն արդեն իրողություն է դառնում: Արցախի հայությունը իր անվտանգությունը տեսնում է միայն ռուսական ներկայության մեջ: Մի պառակտեք այս մի բուռ հայությանը:


Եվ նաև Զանգեզուրի միջանցքի տալ-չտալու վրա հերոսացողներին: Ալիևի սրտովն է այդ միաջանցքի տապալումը, որովհետև դա լրիվ հիմնավոր և արդարացված առիթ է Լաչինի միջանցքը վերացնելու և Արցախի հայերի գլխացավանքից վերջնական ազատվելու համար: Այստեղ շատ լուրջ մտածել է պետք, նոյեմբերի 9-ի հայտարարությունը թուղթ է, ով ինչպես կուզի՝ այդպես էլ կմեկնաբանի, այդ թղթով արդարություն փնտրել պետք չէ, անիմաստ է",- գրել է Քեռյանը: