Ադրբեջանն առավելապաշտական պահանջներ է ներկայացնում, գործընթացը փակուղում է. պատգամավոր
Հայաստանն Արցախին կապող միջանցքը շարունակում է փակ մնալ: Չնայած ստեղծված իրավիճակում Արցախում ներքին վերաբաշխումներ, ռեսուրսների վերադասավորումներ են անում, սակայն իրադրությունը շարունակում է ծանր մնալ: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
"Գլխավոր խնդիրը միջանցքի հարցով բանակցություններում այն է, որ Ադրբեջանը առավելապաշտական պահանջներ է ներկայացնում, ինչը գործընթացը ոչ միայն փակուղի է մտցրել, այլ շարժի հնարավորություն չի տալիս:
Այսինքն` մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի:
Համենայնդեպս Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահելու ռեսուրս չունի: Այն ինչ-որ փուլում միջազգային ընկալման առումով լուրջ խնդիր է դառնալու:
Պատրաստ է՞ Ադրբեջանն այդ պայմաններում շարունակել շրջափակումը` բարդ ընտրության հարց է",- գրել է պատգամավորը: