Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելու ցանկություն ոչ ոք չունի Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին։ "Ոչ մի եվրոպական երկրում և ԱՄՆ-ում ցանկություն չկա պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Այն, ինչ մենք ցանկանում ենք, որքան հնարավոր է շուտ վերջ դնել այդ սարսափելի ներխուժմանը", - հայտարարել է Պարլին RTL ռադիոկայանի եթերում։ Նա նշել է, որ գլխավոր նպատակն այժմ Ուկրաինայում շուտափույթ հրադադարի հասնելն է: