23.11.2024
Կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Հրեա ծայրահեղականները հերթական հարձակումն են գործել Երուսաղեմի եկեղեցիներից մեկի վրա

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի քարտուղար Ներսեհ Ալոյանը հայտնել է, որ Երուսաղեմում երեք հրեա ծայրահեղականներ այս անգամ ներխուժել են Վիա Դոլորոսայում գտնվող կաթոլիկ եկեղեցի, զոհասեղանից նետել Հիսուս Քրիստոսի արձանը, պղծել են եկեղեցին և փորձել հրկիզել այն։


1lurer.am հայտնում է, որ բարեբախտաբար, եկեղեցու պահակը նկատել է ոչ ադեկվատ ծայրահեղականներին, և մինչև իսրայելական ոստիկանության ժամանումը փորձել է բերման ենթարկել նրանցից մեկին։


Ըստ ավանդության՝ այդ եկեղեցին կառուցվել է Պիղատոսի տան տեղում, որտեղ Քրիստոսին հարցաքննելուց հետո նա հրապարակավ լվացել է իր ձեռքերը՝ ասելով, որ Հիսուսի մեջ ոչ մի հանցանք չի տեսնում։