25.04.2024
Եթե հայ գերիները չվերադարձվեն, դրանք կփոխանակվեն գերիների հետ. Անդրանիկ Քոչարյան
27.05.2021
Եթե հայ գերիները չվերադարձվեն, դրանք կփոխանակվեն գերիների հետ. Անդրանիկ Քոչարյան

Եթե Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված 6 հայ զինծառայողների վերադարձի խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, ապա գերիները կփոխանակվեն գերիների հետ։ Այդ մասին մայիսի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Մայիսի 27-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, համաձայն ՊՆ-ի հաղորդագրության, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Քաղաքական իշխանության գնահատականն ավելի խիստ է՝ հայ զինծառայողներն առևանգվել են ՀՀ տարածքից: Այդ մասին մասնավորապես հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այսօրվա միջադեպից երկու օր առաջ՝ մայիսի 25-ին, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։ Հայաստանի արևելյան սահմանին, նշել է ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը, շարունակում է պահպանվել լարվածությունը և դա ստեղծող կողմն Ադրբեջանն է: «Իրենք անընդհատ իրականացնում են պրովոկացիոն գործողություններ՝ մեզ դրդելով համապատասխան քայլերի», - նկատել է Քոչարյանն ու հավելել, որ եթե գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, գերիները փոխանակվում են գերիների հետ։ «Դա է թելադրում օրվա պարտադրանքը։ Մենք գերի չունենք, բայց երեկ իրենք էլ նոր գերիներ չունեին»,- նշել է Քոչարյանը։ Նկատելով, որ Ադրբեջանը ոչ միայն ձգձգում է մայիսի 12-ից առաջացած սահմանային խնդրի լուծումը, այլև նոր իրողություն է առաջ բերում, Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ ստեղծված իրադրությունը հղի է «շատ լուրջ հետևանքներով»: «Սա արդեն հղի է շատ լուրջ հետևանքներով և պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանը»,- ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը։ Քոչարյանը նկատել է նաև, որ ստեղծված իրադրությունում Հայաստանն ակնկալում է ՀԱՊԿ գործընկերների՝ Ադրբեջանի գործողությունների հստակ գնահատականը: «ՀԱՊԿ-ը պետք է արագ գործի», - ասել է նա: Քոչարյանը նաև տեղեկացրել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը այսօր առավոտից «գտնվում է շատ կարևոր գործուղման մեջ Մոսկվայում»։ Նրա խոսքով, Հարությունյանի այցը երկու երկրների ռազմաքաղաքական գործակցության շրջանակում է։ «Նախարարը կգա և ինքը, եթե նպատակահարմար կգտնի, որոշ փակագծեր կբացի», - նշեց Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահը: Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։      

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online