24.11.2024
Ընդդիմությունը գերագնահատում է իր նշանակությունը երկրի քաղաքական կյանքում. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

ՀՀ գլխավոր դատախազը, ինչպես շատ այլ հարցերում, կոպիտ կերպով սխալվում է. փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.

"ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում հայտարարել է, որ Սեյրան Օհանյանը դիրքորոշում չի հայտնել իր նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ, ուստի քրեական հետապնդումը շարունակվում է ընդհանուր կարգով:

ՀՀ գլխավոր դատախազը, ինչպես շատ այլ հարցերում, կոպիտ կերպով սխալվում է:

Վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվում է բոլոր դեպքերում, բացառությամբ, եթե անձը առարկում է դրա դեմ, այսինքն՝ արտահայտում է հստակ դիրքորոշում:

Պետության անկման հերթական դրվագը":


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, ԱԺ-ն քննարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը: Միջնորդությունը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: