24.11.2024
ՀՀ գլխավոր դատախազը, ինչպես շատ այլ հարցերում, կոպիտ կերպով սխալվում է. փաստաբան
prev Նախորդ նորություն

Երևանը Բաքվին է ներկայացրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները. ԱԳՆ

Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները ներկայացրել է Ադրբեջանին և ստացել պատասխան: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, նա նշել է, որ դեկտեմբերին Մոսկվայում ադրբեջանական կողմի հետ հանդիպում պետք է կայանար, սակայն այն չեղարկվել է։

«Բայց, չնայած դրան, մենք մեր առաջարկները ներկայացրել ենք ադրբեջանական կողմին, և ես ստացել եմ պատասխան ադրբեջանական կողմից: Եվ ես կարծում եմ, որ սա համատեղ աշխատանքի շարունակությունն է»,- ասել է Միրզոյանը Գերմանիայի արտգործնախարարի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։