28.03.2024
Ռազմագերիների և ականապատ դաշտերի քարտեզների հարցերը պետք է լուծվեն օպերատիվ. Լավրով
11.05.2021
Ռազմագերիների և ականապատ դաշտերի քարտեզների հարցերը պետք է լուծվեն օպերատիվ. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում մարդասիրական բնույթ ունեցող հարցերի լուծման կարեւորության մասին: Ռուսաստանը, նրա խոսքով, կողմ է, որպեսզի այդ հարցերը լուծվեն հնարավորինս օպերատիվ և առանց որեւէ նախապայմանների: «Մենք կողմ ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում մարդասիրական բնույթ ունեցող հարցերը լուծվեն հնարավորինս օպերատիվ և առանց որևէ նախապայմանների։ Մասնավորապես, նկատի ունեմ նաև զոհվածների մարմինների վերադարձը, անհայտ կորածների ճակատագիրը պարզելը, ռազմագերիների վերադարձը և պատերազմի նյութական մնացորդների հետ կապված խնդիրների կարգավորումը, տվյալ դեպքում՝ ականները», - հայտարարել է Սերգեյ Լավրովը մայիսի 11-ին Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզներ Ադրբեջանին չտրամադրելու հարցը: Լավրովը հայտնել է, որ այդ հարցը քննարկել է Երևանում և դրական տեղաշարժեր է տեսնում: «Մենք այդ հարցը քննարկել ենք Երևանում։ Ինձ թվաց, որ հայկական ղեկավարությունը պատկերացում ունի, որ այդ հարցը պետք է լուծել։ Եվ առաջին քայլերն արվեցին, և ես այդ մասին տեղեկացրել եմ ադրբեջանական ղեկավարությանը։ Հուսով ենք, որ այդ հարցը կարագանա եւ ամբողջությամբ կլուծվի», - հայտարարել է Լավրովը։

Նորություններ գործընկերներից