Հայ հասարակությունը ունի իրավունք բորբոքվել Նիկոլի ցավակցություններից. Աշոտյան
Հասարուկություն, որն ականատես է սեփական որդիների մահվան կապակցությամբ «հայ» կառավարիչների անտարբերությանը, ունի իրավունք բորբոքվել թուրք ժողովրդի որդիների մահվան կապակցությամբ Նիկոլի ցավակցություններից։ Այս մասին գրում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը.
"Հասարակություն, որն ականատեսն է սեփական ողբերգությունների առնչությամբ նիկոլական ոհմակի ցինիկությանը, ունի իրավունք սվիններով ընդունել Թուրքիային պատահած արհավիրքի առնչությամբ Նիկոլի՝ Անկարային մեկնած ձեռքը։
Հասարակություն, որը մինչ այսօր տեսնում էր Թուրքիայից հնչող հոխորտանքներին նիկոլական ոհմակից 0 արձագանք, ունի իրավունք զարմանալ այս դեպքում նիկոլական օպերատիվ արձագանքից։
Հասարակություն, որին համոզում են, որ 120 000 հայրենակիցներին բախտի քմահաճույքին թողնելը նորմալ է, ունի իրավունք զայրանալ այլոց տրամադրվող օգնությունից։
Հասարակության նման արձագանքի պատճառը կրկին նույնն է, ինչ վերջին տարիներին մեր կյանքում մեզ պառակտող այլ երեւույթներ՝ Նիկոլ Փաշինյան։
Հ.Գ. Եւ վերջապես, հասարակություն, որ գիտի թե ինչ է նշանակում ծանր վիճակում օտարի մեկնած ձեռքը, իրավունքից զատ հիրավի մեծ սրտի տեր է",- գրել է Աշոտյանը։
Հիշեցնենք, նապօրեին Հայաստանի Հանրապետությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, փրկարարական ջոկատներ ուղարկեց Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: