25.11.2024
Շարունակվում է Օհանյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելուն համաձայնություն տալու քննարկումը
prev Նախորդ նորություն

ՀՀ դեսպանը ՄԹ արտգործնախարարին է ներկայացրել ԼՂ-ում տիրող հումանիտար ծանր ճգնաժամը

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 7-ին հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակից Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոհերթիի հետ:


Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Ներսեսյանը նախարար Դոհերթիին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր ճգնաժամը։ Այս համատեքստում դեսպանն ընդգծել է միջազգային հանրության կողմից հստակ քայլերի անհրաժեշտությունն՝ ուղղված Լաչինի միջանցքով անարգել երթևեկության վերականգնմանը։


Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դեսպանն ընդգծել է Ադրբեջանի առավելապաշտական մոտեցման վնասակար ազդեցությունը, որը շարունակում է խաթարել այդ ջանքերը։


Դեսպան Ներսեսյանը և նախարար Դոհերթին ընդգծել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Այս առումով կարեւորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների նշանակությունը։


Դեսպան Ներսեսյանը նաև ընդգծել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կարևորությունը, որը հիմք կդնի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում։


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։