25.11.2024
Միրզոյանն ու Գերմանիայի կանցլերի խորհրդականը կարևորել են Լաչինի արգելափակման վերացումը
prev Նախորդ նորություն

Ապօրինի քարաթափումներ. ի՞նչ է առաջարկել Տիգրան Ավինյանը ՆԳ նախարարին

Հունվարին դիմել էի Ներքին գործերի նախարարին՝ ապօրինի քարաթափումների իրավիճակը քննարկելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար: ՆԳՆ ներկայացուցիչների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է գործողությունների պլան՝ հսկողության և բացատրական աշխատանքների միջոցով այս երևույթը մեկընդմիշտ բացառելու համար:


Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը.

"Երեկ երեկոյան շինաղբի ապօրինի թափման արդյունքում մայրուղային ջրատարի վնասման պատճառով վթարային ջրանջատում էր կատարվել Երևանի մի շարք հասցեներում:

Չենք կարող հանդուրժել տարբեր անհատների և տնտեսվարողների անհեռատես և վտանգավոր վարքը, որից տուժում են մեր հազարավոր քաղաքացիներ: Նման գործունեությունը անհապաղ կասեցվելու է և պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ",- գրել է փոխքաղաքապետը: