12.07.2025
ՎՏԲ-Հայաստան Բանկն հանդես է եկել հայտարարությամբ
25.02.2022
ՎՏԲ-Հայաստան Բանկն հանդես է եկել հայտարարությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկն այս պահին շարունակում է տրամադրել հիմնական ֆինանսական ծառայությունները՝ պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր մակարդակ: Կիրառված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա: Բոլոր հաշիվներն ակտիվ են և հաճախորդների միջոցները հասանելի են ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար սպասարկման տարբերակով: Դրանք կարելի է ամբողջությամբ օգտագործել Հայաստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործարքներն իրականացնելու համար։ Բանկը կատարում է հաճախորդների նկատմամբ իր պարտավորությունները: Կանխիկ միջոցների ստացումը հնարավոր է Հայաստանի ամբողջ տարածքում տեղակայված ցանկացած բանկոմատներից և գործընկեր-բանկերից: Հաճախորդներին, ովքեր այժմ գտնվում են արտերկրում, խորհուրդ է տրվում կանխիկացնել միջոցները կամ վճարել այլ բանկի քարտերով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ավելի վաղ ԱՄՆ-ն, Եվրամիությունը և ՄԵծ Բրիտանիան հայտարարել էին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է «Աէրոֆլոտ» ռուսաստանյան ավիաընկերության և ռուսական բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Նրա խոսքով՝ ՎՏԲ-ի բոլոր ակտիվները կսառեցվեն։