23.11.2024
Քննարկվել են կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառումները
prev Նախորդ նորություն

ՔՊ պատգամավորները և Մայքլ Սեսիերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Սոնա Ղազարյանը փետրվարի 3-ին հանդիպել են Եվրոպայում ԱՄՆ անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի (ԱՄՆ Հելսինկյան կոմիտե) ավագ խորհրդական Մայքլ Սեսիրի հետ:


Կարեւորելով Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատումը` կողմերն ընդգծել են այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները:


ԱԺ պատգամավորները հյուրի ուշադրությունը հրավիրել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, անվտանգային խնդիրներին:


Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կարեւորվել է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը եւ հայկական կողմի` այս ուղղությամբ ջանքերը շարունակելու պատրաստակամությունը: