17.04.2025
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն օգնություն է ցուցաբերում Սիրիայում
prev Նախորդ նորություն

Անհրաժեշտ է միջազգային բոլոր ատյաններում էլ ավելի ակտիվացնել ջանքերը. Մինասյան

Մենք չմասնակցեցինք ՀՀ գլխավոր դատախազի` միջնորդագրերի ներկայացմանը, քանի որ բոլոր այդ գործերի վաղեմության ժամկետն անցած են: Եվ եթե մենք ստորագրեինք, ուրեմն չէին լինի այդ միջնորդագրերը: Իսկ մենք հրաժարվել ենք այդ միջնորդագրերը ստորագրելուց, քանի որ կարծում ենք` մեղավոր չենք: Այդ գործերը շինծու են: Որեւիցե մի շահ որեւիցե մի հարցում մենք չենք ունեցել եւ որեւիցե շրջանակի հետ պայմանավորվածություններ չենք ունեցել: Երկրորդը` չենք մասնակցել, որովհետեւ գիտենք` այս իշխանությունների օրոք առաջնահերթությունները` անվտանգային խնդիրները գերակա չեն. այլ այն իրականացվել է մեր հանրության ուշադրությունը շեղելու համար: Եվ երրորդը` չենք մասնակցել, որովհետեւ միեւնույնն է, մեծամասնությունը, այն, ինչպես մնացած բոլոր հարցերը, դակելու է: Եվ մենք պատասխանատու չենք այսօրվա իշխանությունների` մանավանդ խորհրդարանական մեծամասնության առջեւ:

Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` փետրվարի 13-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին անդրադառնալով անցած շաբաթ իր եւ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազի միջնորդագրերին:


«Մեղադրանքն առաջադրվել է, գործերը գտնվում են դատաիրավական համակարգում, եւ այնտեղ մենք կապացուցենք մեր անմեղությունն ու կներկայացնենք հանրությանը»,- ընդգծել է պատգամավորը:


Անդրադառնալով Ադրբեջանի հանցավոր գործողություններին եւ ցեղասպան քաղաքականությանը` Արծվիկ Մինասյանն անհրաժեշտ է համարել միջազգային բոլոր ատյաններում էլ ավելի ակտիվացնել ջանքերը` ուղղված Արցախի միջազգային ճանաչմանը:


«Ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմամբ մեր անվտանգության համակարգի ուժեղացումը բխում է մեր ազգային շահերից»,- կարծիք է հայտնել պատգամավորը: Արծվիկ Մինասյանի խոսքով անհրաժեշտ է վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գոյություն ունեցող եռակողմ ձեւաչափը:


 

Շատ գործ կա անելու. վստահ եմ, որ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են. Վարդանյան
Հաջորդ նորություն next
 Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ
17.04.2025
Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ