23.08.2026
Հայաստանի և Բահրեյնի միջև հարաբերություններն առաջիկայում կզարգանան և կընդլայնվեն. Փաշինյան
16.12.2022
Հայաստանի և Բահրեյնի միջև հարաբերություններն առաջիկայում կզարգանան և կընդլայնվեն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային և թագաժառանգ, վարչապետ Սալման Բին Համադ Ալ Խալիֆային՝ այդ երկրի ազգային տոնի առթիվ: Բահրեյնի թագավորին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ Արքայական Մեծություն, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բահրեյնի Թագավորության Անկախության 51-րդ տարեդարձի կապակցությամբ: Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք ընդլայնել մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և շարունակական զարգացում: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Արքայական Մեծություն, խորին հարգանքիս հավաստիքը»: Բահրեյնի վարչապետին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ Արքայական Մեծություն, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բահրեյնի Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ Հայաստանի և Բահրեյնի միջև հարաբերություններն առաջիկայում կզարգանան և կընդլայնվեն՝ ի շահ մեր երկու պետությունների և ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Արքայական Մեծություն, խորին հարգանքիս հավաստիքը»: