Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության օրն է: Այս առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը."Երեխաները մեր հասարակության ամենաանկեղծ ու հավատով լեցուն մասն են:Մեր ուշադրությամբ, հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ պատասխանատու և հանձնառու լինենք, որ նրանց մեջ երբեք չխաթարվի հավատը, չկորչի հույսը, չսասանվի վստահությունը: Այդպես մենք կամրացնենք մեր երկրի հիմքերը, այդպես կդաստիարակենք սերունդ, որը կհավատա ինքն իրեն, կհավատա, որ իրենի՛ց է կախված Հայաստանի և Արցախի վաղվա օրը",- ասված է ուղերձում: