21.04.2025
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կահիրեում
prev Նախորդ նորություն

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի. ԱՆ

Ժամը 10:00-ի դրությամբ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

29 վարակվածից 26-ը պատվաստված չէ, 3-ը` մեկ դեղաչափով:

Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Արցախից ևս 9 անձ «Կարմիր խաչի» միջնորդությամբ տեղափոխվել է ՀՀ ԲԿ-ներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
21.04.2025
Քրիստինե Վարդանյանը Թուրքիայի դրոշի այրման մասին. «Սա քաղաքական դիրքորոշման արտահայտում է»