Հայաստանում փետրվարի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 139 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 419 832 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 894 588, վերջին մեկ օրում կատարվել է 2804 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 8008 պացիենտ, նրանց թիվը մեկ օրում նվազել է 710-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 401 677 անձ, վերջին մեկ օրում՝ 837-ը: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8461 է: