ՔԿ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարը
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր՝ մարտի 10-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին։
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի եւ Հայաստանում Իրանի դեսպանատան միջեւ ձեւավորված գործընկերային կապերի բարձր մակարդակը, որը լիովին համահունչ է երկու բարեկամ երկրների միջեւ ջերմ, բարեկամական եւ բազմավեկտոր հարաբերությունների ոգուն եւ ընդհանուր նպատակներին։
ՔԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել առավել ընդլայնել համագործակցությունը՝ օգտագործելով նաեւ Կապանում նոր բացված Իրանի գլխավոր հյուպատոսության հետ օպերատիվ հաղորդակցության ներուժը եւ այդ կապակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հայաստանում Իրանի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ սերտ համագործակցության խթանման հարցում անձնական ներդրման, ցուցաբերած հետեւողականության համար, ինչը նպաստում է քրեաիրավական ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակմանը եւ միմյանց օրենսդրության նկատմամբ լիարժեք հարգանքի հիմքի վրա դրանց լուծմանը։
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են անդրազգային բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում գործադրվող համատեղ ջանքերին, այս ոլորտում երկկողմ գործակցության ավելի ճկուն կառուցակարգերի կիրառման հնարավորություններին։
Քննարկվել են նաեւ երկու երկրների՝ քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվության բարձրացման հնարավորությունները։
Զրուցակիցները երկկողմ տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի անխոչընդոտ զարգացման տեսանկյունից կարեւորել են քրեական վարույթների շրջանակում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը իրանական կողմին շնորհակալություն է հայտնել առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետություն: