20.04.2025
Իրավապահները քննչական գործողություններ են կատարում Երևանի փոխքաղաքապետի աշխատասենյակում
prev Նախորդ նորություն

ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են պետնախարար Գուրգեն Ներսիսյանին

Մարտի 10-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են ԱՀ նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ, որի ժամանակ քննարկվել են հանրապետությունում շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրները և դրանց մեղմման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:


Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել ներկա ճգնաժամային պայմաններում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ընթացքին և ոլորտում առկա խնդիրներին:


Խմբակցությունների ղեկավարները հարցեր են ուղղել Գուրգեն Ներսիսյանին՝ մարտի 7-ին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի կապակցությամբ: Պետնախարարը նշել է, որ իր աշխատակազմի միջոցով արդեն պարզաբանումներ է տվել և որպես հիմք պետք է ընդունել դրանք:


Երկուստեք համոզմունք են հայտնել, որ ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում:

ՔԿ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար