2.02.2026
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական առավելությունները Գերմանիայում
prev Նախորդ նորություն

Խաղաղապահները հրադադարի ռեժիմի 3 խախտում են ֆիքսել Արցախի Մարտունու և Շուշիի շրջաններում

ՌԴ ՊՆ-ն հրադադարի ռեժիմի 3 խախտում է ֆիքսել Արցախի Մարտունու և Շուշիի շրջաններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:


Ըստ աղբյուրի՝ եղած փաստերով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։


Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։