8.06.2025
Խաղաղապահները հրադադարի ռեժիմի 3 խախտում են ֆիքսել Արցախի Մարտունու և Շուշիի շրջաններում
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտում հայտնաբերվել է փետրվարի 14-ից որոնվող 86-ամյա տղամարդու դին

Ստեփանակերտում հայտնաբերվել է փետրվարի 14-ից որոնվող 86-ամյա Մաքսիմ Վարդանյանի դին՝ պարանով կախված վիճակում: Այս մասին հաղորդում են ԱՀ ՆԳՆ-ից:


Փետրվարի 15-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել 86-ամյա Մաքսիմ Վարդանյանի անհայտ կորելու մասին։


ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և ԱԻՊԾ ծառայողների համատեղ ձեռնարկված համապատասխան որոնողական աշխատանքների արդյունքում, մարտի 3-ին Ստեփանակերտ քաղաքի Կրուգովայա փողոցից դեպի «26 դիրք» տանող տեղանքի 5-րդ կիլոմետրին գտնվող հին ջրամբար-տնակի ներսում հայտնաբերվել է վերջինիս դին՝ պարանով կախված վիճակում։


Նշենք, որ Մ.Վարդանյանը հաշվառված էր Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղում։ 2020 թվականին տեղահանվելուց հետո` բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում։

Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակման տեսանյութը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին