24.11.2024
Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամները կայցելեն տարածաշրջան
prev Նախորդ նորություն

Միջազգային հարթակներում Հայաստանն ու Քուվեյթն ունեն ամուր փոխգործակցություն. դեսպան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Նաուաֆ Աբդուլազիզ Ալ Էնեզիի հետ։

«Քուվեյթի դեսպանին հայտնել եմ իմ պատրաստակամությունը նպաստելու հայ-քուվեյթական խորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։

Միաժամանակ նշել եմ, որ, որպես ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կարևորում եմ համագործակցության ընդլայնումը Քուվեյթի խորհրդարանի հետ։

Դեսպանն իր խոսքում նշել է, որ միջազգային հարթակներում Հայաստանն ու Քուվեյթն ունեն ամուր փոխգործակցություն, մի քանի տասնյակ համատեղ պայմանագրեր ու հուշագրեր են կնքվել երկու երկրների միջև։

«Պատրաստ եմ նպաստել հարաբերությունների կայունացմանն ու բարելավմանը»,- ընդգծել է պարոն Նաուաֆ Աբդուլազիզ Ալ Էնեզին»։