24.11.2024
Բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով. ԱՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք

Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք:


Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, հիվանդները հոսպիտալացված են: Մասնագետները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության։


«Այժմ միջոցառումներ են իրականացվում հիվանդների վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:


Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ըստ աղբյուրի՝ կարմրուկի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է։


Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր նրանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել: