Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանն իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով այցելել Հայաստան։