11.05.2026
Հայաստանը կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
28.10.2022
Հայաստանը կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը

Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։ Այդ նպատակով Մոսկվա պատվիրակություն գործուղելու որոշումը հոկտեմբերի 28-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման մեջ մասնավորապես նշված է. «ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանին և անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին 2022 թվականի նոյեմբերի 2-3-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)»: