23.11.2024
Ինչու էր «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը ինքնասպան եղել ընկերության տարածքում
prev Նախորդ նորություն

Հաստատում եմ մեր պատրաստակամությունն աջակցելու Սիրիայի վերականգնման գործընթացներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.


«Ձերդ գերազանցություն,


Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ:


Դարերի խորքից եկող և պատմական փորձություններով ամրացած հայ սիրիական բարեկամությունն այն հենքն է, որի վրա շարունակում են զարգանալ երկու երկրների եղբայրական հարաբերությունները:


Համոզված եմ, որ Սիրիան բավարար ուժ և տոկունություն ունի՝ հաղթահարելու ավերիչ երկրաշարժի հետևանքները և երկրի առջև ծառացած այլ մարտահրավերներ:


Ցանկանում եմ հաստատել մեր պատրաստակամությունը Սիրիայի համար այս դժվարին ժամանակաշրջանում նպաստելու և աջակցելու Սիրիայի վերականգնման գործընթացներին:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»: