23.11.2024
Չորս ամիս է Արցախը շրջափակված է. իսկ ի՞նչ են ուզում Արցախի իշխանությունները
prev Նախորդ նորություն

Այսօր միայն իշխանության համար է պայքարը՝ հանուն իշխելու. Տիգրան Աբրահամյան

Գեներալ Գրիգորի Խաչատուրովն արդեն մեկ ամիս է, ինչ կալանավորված է: Բացի այն հանգամանքից, որ գործն է ակնհայտ կարված, ապօրինի է նաև նրա կալանավորումը: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Իշխանությունը մեկ հարցում հետևողական է` համակարգը լցնելու այնպիսի դեմքերով, ովքեր առանց երկար մտածելու, վերևից իջնող, քաղաքական որոշումներ կկայացնեն` անկախ այն հանգամանքից, թե դա ինչ գին կունենա համակարգի ու երկրի համար:

Կալանավորման մեջ պահելով Խաչատուրովին` խաղից հանել, լռեցնել, պայքարից հետ պահել չի ստացվի, նա ու իր ընտանիքը վաղուց են ապացուցել, որ ունեն հստակ սկզբունքներ ու հենց դրանով են առաջնորդվում:

Այսօր միայն իշխանության համար է պայքարը, հանուն իշխելու ու դրանից բխող հնարավորություններից օգտվելու համար և նրանք դժվար էլ գիտակցեն, որ երկրում կան ուժեր, խմբեր, գործիչներ կամ պարզապես անհատներ, որոնց համար հայրենիքը, ազգային արժեքները թանկ են ամեն տեսակի պաշտոնից ու իշխանությունից",- գրել է Աբրահամյանը: