Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ասել է, որ դեմ է «տարածաշրջանում օտար ուժերի» ներկայությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Քաջատեղյակ լինելով տարածաշրջանում անվտանգության փոխկապակցվածությունից՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի անվտանգությունն ազդում է տարածաշրջանի և Իրանի անվտանգության վրա։ Մենք հայտարարել ենք, որ դեմ ենք օտար ուժերի ցանկացած տեղակայմանը, քանի որ դա հակասում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և համագործակցությանը",- Աբդոլլահյանի խոսքերը մեջբերում է Իրանի ԱԳՆ Telegram ալիքը: Ըստ աղբյուրի, Բայրամովը չի համաձայնել իր իրանցի գործընկերոջ կարծիքի հետ՝ «տարածաշրջանում օտար ուժեր տեղակայելու» հարցում։