29.09.2023
ԱՀ Նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արցախի նախագահն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:


Նիստում քննարկվել են Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների ազատ երթևեկությանը խոչընդոտող անօրեն գործողություններին, դրանց հետագա կանխմանը և առնչվող այլ հարցեր:


Ներկայացվել է օպերատիվ վիճակը միջանցքի տարածքում, ընդգծվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խստիվ պահպանման անհրաժեշտությունը:


Նախագահ Հարությունյանը համապատասխան կառույցների ղեկավարներին որոշ հանձնարարականներ է տվել, այդ թվում՝ ՌԴ խաղաղապահների հետ համագործակցությամբ հնարավորինս ապահովելու Շուշիի շրջանի՝ կրկնակի շրջափակման մեջ հայտնված չորս գյուղերի անվտանգությունն ու կենսագործունեության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարումը:

Ինչ հարցեր են քննարկել Միրզոյանը, Բլինքենն ու Բարյամովը
Հաջորդ նորություն next
 Դուք, ցավալիորեն, չեք հայտատարում համաներում. Արա Բաբլոյանը` Իլհամ Ալիևին
29.09.2023
Դուք, ցավալիորեն, չեք հայտատարում համաներում. Արա Բաբլոյանը` Իլհամ Ալիևին