3.10.2026
Ալիևն ու ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականը քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը
06.03.2023
Ալիևն ու ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականը քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ գոհունակություն հայտնելով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներից՝ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին այս ուղղությամբ մշտական ​​ջանքերի համար։ Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ Էնթոնի Բլինքենը նույնպես կարծում է, որ մյունխենյան հանդիպումը արդյունավետ էր։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի մասով բանակցային գործընթացի շուրջ։