Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կանցկացվի ռազմապարերի բաց դաս
Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ժամը 18։00-ին կանցկացվի ավանդական ՌԱԶՄԱՊԱՐԵՐԻ բաց դաս։
«Միացեք և մասնիկը դարձեք ազգային մշակույթի։
Անբացատրելի ծանր օրեր ենք ապրում և դա չի կարող հետք չթողնել մեր ոգու, տրամադրվածության, լավատեսության և պայքարելու ցանկության վրա, սակայն մեր ազգային մշակույթը այն միակ թերապիան է, որ օգնում է ուժով սնուցվել և շարունակել պայքարը ապրելու, արարելու և հավատալու։
Եկեք ձեռք ձեռքի տանք, ուս ուսի տանք, թև թևի տանք ու ժպտանք իրար, հավատալով, որ Չարի վերջը Մոտ է։
Որպես փոքրիկ մեկնաբանություն.
Սիրելի հայրենակիցներ, այն ինչ կատարվում է մեզ հետ, դա երեկ չի սկսվել և մոռացության տալ չի էլ ստացվի ինչ որ բան անելով, կամ չանելով։
2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած ոչինչ մոռանալու իրավունք չունենք։
Ռազմապարը արիացնում է ոգին, իսկ մեզ ուժ է պետք պայքարելու համար, մեզ ուժ է պետք, որ չթողնենք ու գնանք, մեզ ուժ է պետք իրար չատելու համար, մեզ ուժ է պետք հայրենիքը սիրելու և նրան նվիրվելու համար»,- գրել է Ազգագրական պարերի ուսուցչուհի Մարիամ Յանը։