Վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք կորոնավիրուսի համավարակի հիվանդացության աճ, դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ: Եթե հանկարծ համաճարակային իրավիճակը նորից սրվի այն աստիճանի, որ կարիք լինի սահմանափակումներ մտցնել, միանշանակ կարվի, բայց այս պահին նման իրավիճակ չունենք: Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Եվրոպական երկրներում ալիքը բավական ակտիվ կերպով զարգանում է, և մենք կանխատեսում էինք, որ վարակի որոշակի ներթափանցում լինելու է ճամփորդություններով պայմանավորված: Մենք զգոն կերպով հետևում ենք, և առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման», - ասաց նա: