ՌԴ Պետական դուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, ըստ որի Ռուսաստանում կճանաչվեն հայկական վարորդական վկայականները: Փոփոխությունը վերաբերում է առևտրային տրանսպորտի, մասնավորապես՝ տաքսիների ոլորտում աշխատող անձանց։ Նշենք, որ հայկական վարորդական վկայականները ճանաչելու հարցը պաշտոնական Երևանը բարձրացնում է տարիներ շարունակ: