24.11.2024
ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել վերաբացել Լաչինի միջանցքը
prev Նախորդ նորություն

Պատմական ռեկորդ է. Փաշինյանը՝ ապրիլին հավաքագրված հարկային եկամուտների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում գոհունակությամբ նշեց հավաքագրված հարկային եկամուտների աճի մասին:


Նա, մասնավորապես, հայտարարեց, որ Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հավաքագրվել է 295 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը պատմական ռեկորդ է երկրի պատմության մեջ:


Փաշինյանն ասաց, որ երեկվա դրությամբ արդեն հավաքագրվել է 295 մլրդ դրամ հարկային եկամուտ և ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել ամիս, որ Հայաստանի պետական բյուջե մուտքագրվի 295 մլրդ դրամ:


"2022 թվականին բյուջեով պլանավորածից շուրջ 80 մլրդով ավելի հարկային եկամուտներ են հավաքագրվել: 2022-ի ապրիլին հավաքագրվել է 231 մլրդ դրամ, իսկ 2023-ի ապրիլին արդեն իսկ հավաքագրվել է 295 մլրդ դրամ",- ասաց նա: