8.06.2025
Պատասխանատվության բեռը չի կարելի դնել միայն Ռուսաստանի վրա. հայտարարություն
prev Նախորդ նորություն

ԲՀԿ-ն չունի որոշում որևէ թեկնածուի աջակցելու, առավել ևս իշխանության թեկնածուին. Տոնոյան

Ի պատասխան մամուլում այսօր հրապարակված «Ծառուկյանի ռեսուրսն Ավինյանի համար է աշխատելու» «Էքսկլյուզիվ» վերլուծության ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.


"Հոդվածում ներկայացված դիտարկումներն այնքան խառն էին ու հարուստ ենթատեքստերով, որ արձագանքելու նպատակահարմարությունը հարցականի տակ էր, բայց քանի որ լրատվամիջոցներին հետաքրքրում է սույն հրապարակման վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը, ապա տեղեկացնեմ.

1. ԲՀԿ-ն չունի քաղաքական որոշում որևէ թեկնածուի աջակցելու, առավել ևս իշխանության թեկնածուին:

2. ԲՀԿ-ում այս պահին ընթանում են ներքին քննարկումներ և խորհրդակցություններ առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցի վերաբերյալ",- ասված է հայտարարության:


 


 

Արտակարգ դեպք. մեղադրյալը ցատկել է Քննչական կոմիտեի 3-րդ հարկի պատուհանից և մահացել. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին