Հոկտեմբերի 27-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:"Այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր",- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով հոսպիտալների բուժանձնակազմերին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար: