Թուրքիան օկուպացված Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացելու: Այս մասին թուրք լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հիշեցնենք, Շուշին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Էրդողանի խոսքով, Շուշին «Ադրբեջանի ձգողականության գլխավոր կենտրոնն է»։ Էրդողանը նաև ասել է, որ Շուշիում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի ավարտը, այդ թվում՝ թուրքական ընկերությունների մասնակցությամբ, կմեծացնի զբոսաշրջիկների հոսքը քաղաք։