24.11.2024
Վարչապետին զեկուցվել է Տեսչական մարմինների 2022թ. գործունեության կատարողականը
prev Նախորդ նորություն

Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի. Շարվաշիձեն՝ Սիմոնյանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ:


Ինչպե տեղեկացնում են ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը մեծապես կարեւորել է Վրաստանի հետ հարաբերությունները` հիշեցնելով, որ Հայաստանի կառավարության` 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ընդգծված է որպես առաջնահերթություն: Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ:


Հանդիպմանն անդրադարձ է եղել բարեկամ երկրի օրենսդիր մարմնի հետ հաստատված սերտ համագործակցությանը:


Անդրադառնալով խորհրդարանների նախագահների պարբերական հանդիպումներին` Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ այդ մակարդակով հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս տարի` Հայաստանում:


Հանդիպմանը կարեւորվել է միջխորհրդարանական բարեկամական խմբերի եւ համապատասխան հանձնաժողովների սերտ համագործակցությունը:


Վրաստանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն իր համար հարազատ երկիր է` հիշատակելով մանկության տարիներին մի բակում ապրող վիրահայ ընկերներին: Նա ընդգծել է, որ


Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի:


Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր ներդնել երիտասարդության շրջանում հայ-վրացական պատմական բարեկամությունն ու հարեւանային ներուժն ամրապնդելու հարցում: