12.12.2024
Արնահոսող գետնին ընկած տղամարդ. Երևանում սպանել են Հոլանդիայի քաղաքացու
prev Նախորդ նորություն

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանու 3 ներկայացուցիչ բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ում

Երևանի «Միկա» մարզահամալիրում մեկնարկեցին բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչները:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 48 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Հարությունյանը 5:0 հաշվով պարտվեց իտալացի Թոմասո Քանոնեին և նվաճեց բրոնզե մեդալ: 51 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սաֆարյանը հրաժարվեց մենամարտից` թևի վնասվածքի պատճառով:


Գերմանացի Ֆրենսիս Օկային տեխնիկական հաղթանակ տրվեց: Սաֆարյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` 54 կգ քաշային կարգում հանդես եկող Էրիկ Արստամյանը 5:0 հաշվով պարտվեց Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանին: Արստամյանը ևս բրոնզե մեդալակիր է:


Հայաստանի հավաքականից 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը հաղթեց ռուս Մագոմեդ Պաշտաևին և դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան մայիսի 3-ին:


Երեկոյան մրցահերթում, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին, Հայաստանն ունի ևս 8 մասնակից: Հայաստանի հավաքականն այս առաջնությանը մասնակցում է 13 մարզիկով, որոնցից 12-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ: