26.07.2025
Թովմասյանը եվրոպացիներին պատմել է, որ Փաշինյանն անում է այն, ինչ նախկինում քննադատում էր
prev Նախորդ նորություն

Երևանի և Թբիլիսիի մետրոպոլիտենների միջև առաջիկայում հնարավոր է համագործակցություն

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով գտնվել է Թբիլիսիում։

Այցի ընթացքում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն հանդիպել է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության գլխավոր տնօրեն Գիորգի Շարկովի, ինչպես նաև Մետրոպոլիտենի և ճոպանուղու շահագործման հարցերով տնօրենի Գրիգոլ Խուցուրաուլիի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ մի շարք ծրագրերի, ինչպես նաև առաջիկա համագործակցության հնարավորություններին։

Կողմերը հույս են հայտնել, որ երկկողմ փոխշահավետ համագործակցությունն արդյունավետ կշարունակվի:


 

Հնարավոր է՝ 1-2 շաբաթից կամ մեկ ամսից բանակցություններ վարվեն ՌԴ-ում. Եղոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին