Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտնել է, որ պահապանների կորպուսի ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն Իրանի հյուսիսարևմտյան սահմանների մոտ՝ Արաքսի շրջանում: ԻՍՆԱ լրատվական ծառայության հաղորդմամբ, լայնածավալ զորավարժություններն անցկացվում են տարեկան պլանի համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։