23.11.2024
Արման Թաթոյանը ներկայացրել է Սյունիքում փաստահավաք աշխատանքների մի մասի արդյունքները
prev Նախորդ նորություն

Խորհրդանշանակ ՄԻՊ-ը. գեներալ Խաչատուրով VS ադրբեջանցի զինծառայողներ

ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է.


"Մամուլից տեղեկացա, որ Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանն այցելել է ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կասկածվում են մեր երկրի տարածք ներթափանցելու և ՀՀ քաղաքացու սպանելու համար։
ՄԻՊ–ը ծանոթացել է նրանց պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։

ՄԻՊ–ի այդ այցը շատ խորհրդանշական է ստացվել։ Փաստորեն նրա առաջին գործերից մեկը եղել է ադրբեջանցի զինվորականների իրավունքների պաշտպանության հարցերով հետաքրքրվելը։ ՄԻՊ–ի ֆունկցիան, անշու՛շտ, նաև դա է, բայց գոյություն ունեն առաջնահերթություններ։

Տեղին է հիշեցնելը, որ տևական ժամանակ է, ինչ անհիմն մեղադրանքով կալանավորված է գեներալ Գրիգորի Խաչատուրովը, սակայն ՄԻՊ–ն այդ թեմային չի անդրադարձել։ Նրա առաջին գործը, փաստորեն, ադրբեջանցի զինծառայողներն են եղել, նրանց իրավունքները, այլ ոչ թե մեր երկրին ծառայություններ մատուցած Խաչատուրովը",- գրել է ընդդիմադիր պատգամավորը։