Մրցանակներ հանձնվեցին «Կոչումը՝ կին ոսկե կոդ 2023» մրցանակաբաշխությանը
Ապրիլի 16-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի ունեցավ «Կոչումը՝ կին ոսկե կոդ 2023» մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչ՝ «ՎԱՐԿԱՆԻՇ» ընկերություն։
Մրցանակաբաշխությունը նվիրված էր հայրենիքում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ կանանց, ովքեր շնորհիվ ստեղծագործական մոտեցումների, ձգտման և արարման՝ կյանքի են կոչել բազմաթիվ գաղափարներ։ Ստեղծել հայկական բրենդներ՝ ճանաչելի դարձնելով հայկական պրեմիում դասի արտադրանքը հայրենիքի սահմաններից դուրս, տարածել հայկական մշակույթն ու ավանդույթները։
Մրցանակաբաշխության համար հիմք են «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները և փորձագիտական եզրակացությունները։
Միջոցառման անվանակարգերում ներկայացված են ինչպես Հայաստանի Հաանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության և Սփյուռքի հայ կանայք՝ գործարարներ, բարերարներ, կրթության և գիտության ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլն։
Համահայկական «Կոչումը՝ կին ոսկե կոդ 2023» մրցանակաբաշխությանը՝ «Հանու՛ն զինվորի, հանու՛ն հերոսածին մայրերի» անվանակարգում ներկայացված է «Հավերժ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը ստեղծվելով Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, իր շուրջն է համախմբել նահատակված զինվորների կանանց ու մայրերին։
Կրթության, գիտության, արվեստի տարբեր ճյուղերի, գործարար աշխարհի, բժշկության ոլորտներում հետազոտությունների արդյունքներում աշխարհի տարբեր ծայրերից ընտրված կանայք արժանացան «Կոչումը՝ կին ոսկե կոդ» մրցանակի:
Մրցանակները հանձնեցին նեկայացված ոլորտների առաջատար մասնագետները, կարկառուն ներկայացուցիչները՝ ՀՀ Էկոնոմիկայի, ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչներ, ՀՀ Նկարիչների միության նախագահ, գրողների միության անդամներ, հոգևոր ոլորտի ներկայացուցիչներ և այլն։