Գնահատենք մեր կատարած աշխատանքը, արժևորենք անցած ճանապարհը, արձանագրենք ձեռքբերումներն ու նոր ուժով շարունակենք պայքարը: Այս մասին գրել է ԱԺ փոխնախագահ, "Դիմադրություն" շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:"Հիմար մեկնաբանություններին արձագանքելու նպատակ և ժամանակ չունեմ։ Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի ու բոլոր հարցերի պատասխանը կտա։Հ.Գ. Այժմ գնում եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ ընկերներիս տեսակցության, օրվա երկրոդ կեսին գործընկերներիս հետ զբաղվելու ենք շարժման կազմակերպական աշխատանքներով", գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: