Սյունիքի մարզում Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից : Քննարկվել են մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերները ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։ Դեսպան Թրեյսին եղել է Ակներ գյուղում, որը տուժել էր հրետակոծությունից։ Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։ Նշենք, որ այսօր առավոտյան ԵՄ անդամ պետությունների դեսպանները մեկնել են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ հատվածներ, որոնք սեպտեմբերի 13-ից թշնամու թիրախում են։