7.11.2025
Գրիգորյանն ու Վոլֆովիչը քննարկել են համագործակցությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում
17.06.2022
Գրիգորյանն ու Վոլֆովիչը քննարկել են համագործակցությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում

Հունիսի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության ԱԽ պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ, ով Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական համագործակցության օրակարգին, մասնավորապես՝ երկկողմ համագործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում:Զրուցակիները քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղիները և դրանց հեռանկարները: Բելառուսի ԱԽ պետական քարտուղարն ընդգծել է Մինսկի պատրաստակամությունը՝ ընդլայնելու երկու երկրների միջև տնտեսական ապրանքաշրջանառության ծավալները։Հանդիպման վերջում Բելառուսի ԱԽ պետական քարտուղարն Ա․ Գրիգորյանին պաշտոնական այցով հրավիրել է Բելառուսի Հանրապետություն։