23.04.2025
Ադրբեջանական շրջափակման հասցրած վնասը. Սարսանգի ջրամբարը գրեթե դատարկ է
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Մոսկվայի Հաղթանակի թանգարան

Մայիսի 8-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 78-ամյակի նախօրեին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդ Գարեգին Մելիքսեթյանը, Ռուսաստանի գերատեսչություններում Հայաստանի ներկայացուցիչներն ու դեսպանության աշխատակիցներն այցելեցին Մոսկվայի «Պոկլոննայա գորա» հուշահամալիրի տարածքում գտնվող Հաղթանակի թանգարանը։


Դեսպանության պատվիրակությունը ծաղիկներ խոնարհեց Հիշատակի և Փառքի կրակի մոտ։


Հաղթանակի թանգարանի ղեկավարության ուղեկցությամբ դեսպանության պատվիրակությունը ծանոթացավ «Битва за Москву. Первая Победа!» ցուցադրությանը։


Նույն օրը դեսպանությունում կայացավ ճաշ՝ ի պատիվ Հայաստանից ժամանած Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվիրակության, որոնց ուղեկցում էր ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։


 

airBaltic ավիաընկերությունը վերսկսում է Ռիգա-Երեւան-Ռիգա թռիչքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kavkazru.press
23.04.2025
Գործադիրը հատկացրել է լրացուցիչ 209 մլն դրամ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին համար