4.12.2024
Անկարան պահանջել է ապամոնտաժել «Նեմեսիսի» հերոսների հուշարձանը
prev Նախորդ նորություն

Հայկական և անվտանգ Արցախ ունենալու համար. Ստեփանակերտում հանրահավաք է սպասվում

Մայիսի 9-ին, ժամը 12:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը հրավիրել է հանրահավաք: 

"31 տարի առաջ այս օրը սկսվեց Արցախյան պատերազմի բեկումնային գրոհներից մեկը՝ «Հարսանիք լեռներումը»: Իսկ մայիսի 9-ի առավոտյան Արցախի հինավուրց մայրաքաղաք Շուշին արդեն ազատագրված էր: Այսօր մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր հաղթանակներին, այդ հաղթանակները կերտած փառապանծ բանակին:

Մենք մեր պարտքն ունենք տալու Արցախյան եռատոնը կերտողներին, նրանց հիշատակին: Մենք հանձնվելու իրավունք չունենք: Մայիսի 9-ին վերահաստատելու ենք մեր պահանջները՝ ապամոնտաժել ադրբեջանական անցակետը և ապահովել Լաչինի միջանցքով մեր անխափան կապը Հայաստանի հետ:

Հայկական և անվտանգ Արցախ ունենալու համար մեր պայքարը շարունակվում է, մեր կամքն անկոտրում է, մեր պայքարն՝ անկասելի",- ասված է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ: