26.11.2024
Հայկական և անվտանգ Արցախ ունենալու համար. Ստեփանակերտում հանրահավաք է սպասվում
prev Նախորդ նորություն

Առաջիկայում չեն լինի կրկնվող գծեր ու «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ

Նոր ներկրված ավտոբուսներն աստիճանաբար դուրս են գալիս երթուղիներ: Այս մասին այսօր հայտարարվել է Երևանի քաղաքապետարան գործակարգավարական նիստի ընթացքում:


Առաջիկայում չեն լինի կրկնվող գծեր ու «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ, կբարձրանա ուղևորափոխադրման արդյունավետությունը, ինչն էապես կբարելավի հասարակական տրանսպորտի վիճակը:

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում ավարտվում են գծանշման աշխատանքները՝ բացառությամբ այն փողոցների, որտեղ շինարարական աշխատանքներ են նախատեսված: Քաղաքն ամբողջությամբ կգծանշվի առաջիկա մեկ-մեկուկես ամսվա ընթացքում: Երկրորդ փուլով գծանշում կարվի արդեն աշնանը: